տուն Քաղաքական Միջազգային Ինդոնեզիայում կվերաբացվի հայտնի «նացիստական» սրճարանը

Ինդոնեզիայում կվերաբացվի հայտնի «նացիստական» սրճարանը

116
0

rsz_soldacafe2Ինդոնեզիայի 3-րդ խոշորագույն քաղաք Բանդունգում մեկ տարի ընդմիջումից հետո վերաբացվելու է հայտնի «նացիստական սրճարանը», որ 2-րդ աշխարհամարտի տարիների Փարիզում գործած տխրահռչակ սրճարանի անունով կոչվում է Soldatenkaffee (գերմ.՝ «զինվորական սրճարան»):

Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը՝ սրճարանն անցյալ տարի փակվել էր հասարակության հակասական վերաբերմունքի պատճառով: Հաստատության սեփականատեր Հենրի Մուլյանայի խոսքերով՝ սրճարանը կվերաբացվի, բայց այս անգամ կգործի առանց սվաստիկայի և ՍՍ-ի տարբերանշանի կիրառման:

«Ամենասկզբից էլ ես նշում էի, որ սա «նացիստական» սրճարան չէ, այն նվիրված է 2-րդ համաշխարհային պատերազմի թեմատիկային», — նշել է Մուլյանան՝ հավելելով, որ սրճարանում կլինեն ոչ միայն Հիտլերի, այլև Չերչիլի, Ստալինի, ինչպես նաև ինդոնեզացի ու ճապոնացի զինվորների լուսանկարներ: