տուն Հասարակություն Մշակույթ Ինդոնեզիայում աղջիկը մահացել է չափից շատ աշխատելուց

Ինդոնեզիայում աղջիկը մահացել է չափից շատ աշխատելուց

126
0

W

Ինդոնեզիայում կինը մահացել է աշխատանքի վայրում գերծանրաբեռնվածությունից՝ 30 ժամ անընդմեջ աշխատելուց հետո, հաղորդում է Russia Today-ը՝ հղում անելով The Independent-ին:

Ինտոնեզիայի 24-ամյա բնակչուհի Միտա Դյուրանը աշխատում էր Young&Rubicam գովազդային ընկերությունում: Նա հաճախ սոցիալական ցանցերում գրառումներ էր կատարում այն մասին, որ վերջին ամիսներին գերծանրաբեռնված է աշխատանքով և «ոտքի վրա է մնում» միայն էներգետիկ ըմպելիքների շնորհոիվ:

Twitter-ի իր միկրոբլոգում կատարած Գյուրանի վերջին գրառումն ասում էր՝ «արդեն 30 ժամ աշխատել եմ և դեռ շարունակում եմ»: Դրանից քիչ անց աղջիկը կորցրել է գիտակցությունը: Բժիշկները հայտնել էին, որ նա կոմայի մեջ է, որից հետո Դյուրանը մահացել էր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here