տուն Հասարակություն «Իմ քայլը» հիմնադրամը Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ փաթեթներ են բաժանել 351...

«Իմ քայլը» հիմնադրամը Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ փաթեթներ են բաժանել 351 միայնակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց

393
0

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.

««Իմ քայլը» հիմնադրամը Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ, ապրիլի 7-10-ը, հիմնադրամի կողմից ձեռք բերված պարենային ապրանքների և պաշտպանական միջոցների փաթեթները բաշխել են Արագածոտնի մարզի 351 միայնակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց:
#covid19
#հայկականկարմիրխաչ
#իմքայլըհիմնադրամ»: