The Washington Post-ը զրուցել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հետ։ Ամերիկյան կրթություն ստացած Սաակաշվիլին 10 տարի առաջ նոյեմբերի 25-ին գլխավորեց վարդերով երթը դեպի երկրի խորհրդարան։ Այժմ Սաակաշվիլին կրկին Միացյալ Նահանգներում է։
Վրաստանի նախկին նախագահը մտահոգություն է հայտնել, որ իր դեմ սկսված հետապնդումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Վրաստանի հետագա զարգացման վրա․ «Իմ հետ կապված խնդիրն այն է, որ իմ ձերբակալությունը կդառնա Վրաստանի եվրաինտեգրման ավարտը»։ Սաակաշվիլին վստահորեն հայտարարել է, որ բացառված է, որ Պուտինին հաջողվի վերստեղծել խորհրդային կայսրությունը։ Նա նշել է, որ Վրաստանը, Ուկրաինան և եվրասիական շատ երկրներ գնում են Վարշավյան պայմանագրի երկրների՝ 1990-ականների ուղով։ Սակայն այստեղ խնդիրն այն է, որ Ելցինի կվազիժողովրդավարական ռեժիմը փոխարինելով Պուտինի նեոկայսերապաշտպան քաղաքականությամբ։
Սակայն Սաակաշվիլին լավատես է, նա վստահ է, որ «բարեփոխումները կվերադառնան Վրաստան»։ Իսկ ինքը վերադառնում է ԱՄՆ-ը իր անձնական կյանքին։ Ես չեմ հոգնել, հանգիստ ինձ պետք չէ։ Սակայն իմ ժողովուրդը պետք է հանգստանա ինձնից», — ասել է Սաակաշվիլին։