տուն Լուրեր «Իմ կյանքի սկզբունքն էˋ պայքարել բռնության դեմ, պայքարել արատավոր երեւույթների դեմ». Զառա...

«Իմ կյանքի սկզբունքն էˋ պայքարել բռնության դեմ, պայքարել արատավոր երեւույթների դեմ». Զառա Հովհաննիսյանը ստացավ հատուկ մրցանակ

239
0

maxresdefault

Այսօր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան ներկայացուցչության անցկացրած կլոր-սեղան քննարկմանըˋ հակակոռուպցիոն մարմինների մոդելների վերաբերյալ, մրցանակ շնորհվեց հասարակական-քաղաքական գործիչ Զառա Հովհաննիսյանին:

Նա ստացավ մրցանակ՝ սկզբունքային ու խիզախ գործունեության եւ քաղաքացիական հասարակության զարգացման գործում  նշանակալի ներդրման համար:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իր համար մեծ անակնկալ էր այս մրցանակը:

«Բացի դրանից երբեւէ չեմ ակնկալել, որ ինչ-որ մրցանակների կարժանանամ իմ գործունեության համար, դա  իմ կյանքի սկզբունքն էˋ պարզապես պայքարել բռնության դեմ, պայքարել արատավոր երեւույթների դեմ հանրային կյանքումˋ ավելի առողջ հանրային կյանք, ավելի առողջ հանրություն՝ երկրում  ունենալու համար»,-ասաց Զառա Հովհաննիսյանը:

Araratnews.am-ի այն հարցին, թե կա՞ն հայ հասարակության մեջ վերջին տարիներին ձեւավորված մեխանիզմներ՝ կոռուպցիայի դեմ պայքարում, Զառա Հովհաննիսյանը պատասխանեց՝ ոչ:

«Ընդհանրապես Հայաստանում այդ գիտակցությունը շատ ցածր է, հենց հանրային գիտակցությունը, քանի որ մենք  նկատում ենք հարմարվողականություն՝ հանրային տիրույթում եւ ինչ-որ տեղ նաեւ հանդուրժողականություն՝ կոռուպցիայի նկատմամբ: Դեռեւս  շատ մեծ անելիք ունի հանրությունը եւ նաեւ մենք՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս պետք է պայքարենք այդ արատավոր երեւույթի դեմ, որը ե´ւ մարդու իրավունքների հանդեպ է խախտում, ե´ւ խաթարում է պետության զարգացումըˋ որպես օրգանիզմի կայուն զարգացում»,-ասաց Հովհաննիսյանը:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here