«Եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ամրությունն անխուսափելիորեն կթուլանա: Ավելին, կգտնվեն և այնպիսիները, ովքեր հաճույքով կփորձեն Հայաստանին լարել Ռուսաստանի դեմ, ինչպես դա եղավ Վրաստանի և Ուկրաինայի դեպքում: Այսինքն այս դեպքում հասկանալի է, որ Հայաստանի անվտանգությունը հարցականի տակ է դրվելու: Չի կարելի մշակութաբանորեն ինտեգրվել մի ուղղությամբ, իսկ անվտանգության տեսակետից՝ մեկ այլ: Այդ մասին անցած տարվա սեպտեմբերին նախագահ Սարգսյանն էլ է հստակ արտահայտվել, ինչի հետ ես լրիվ համաձայն եմ»:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:
Դ.Կիսելյովի հետ ԳԱԼԱ-ի ամբողջական հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:
— Պարոն Կիսելյով, օրեր առաջ Հայաստանի Ազգային ժողովումհայտարարեցիք, թե եթե Հայաստանում ռուսաց լեզվին ավելի բարձրկարգավիճակ չտրվի, ավելի մեծ տեղ չհատկացվի, դա կազդիանվտանգության ոլորտում հայ—ռուսական համագործակցության վրա, ևՀայաստանի անվտանգությունը կտուժի:
— Ոչ, «կարգավիճակ» բառը ես չեմ արտաբերել: Այն անգամ իմ մտքում չի եղել…
— Ամեն դեպքում Ձեր այդ հայտարարությունից հետո դժգոհության ալիքբարձրացավ Հայաստանում, և անգամ պահանջներ հնչեցվեցին, որ Ձեզ պետքէ հայտարարել «պերսոնա նոն գրատա»:
— Դա անմտություն է:
— Ձեզ համար անսպասելի՞ էր…
— Չէի սպասում: Ուղղակի անսպասելի անմտություն է:
— Ըստ Ձեզ, ինչո՞ւ Ձեր հայտնած միտքը նման արձագանք ունեցավ ևդժգոհության առիթ հանդիսացավ:
— Որովհետև իմ խոսքերը միտումնավոր խեղաթյուրել են:
Մանրամասները՝ galatv.am-ում: