Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր Դիանա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երբեք ինձ թույլ չեմ տվել անդրադառնալ բանսարկության ու ամպագորգոռ ստատուսների սիրահարներին ու բոցաշունչ ելույթներ ունեցողներին, բայց արդեն չափն անցնում են։ Նախ, տիկին Կոստանյանին խորհուրդ եմ տալիս, որ իմ ՄՏԵՐԻՄՆԵՐԻՆ հիշելուց առաջ նշի, որ պաշտպանում է սեփական ՄՏԵՐԻՄԻ շահը։ ՄՏԵՐԻՄՆԵՐԻ ինստիտուտը, տիկի՛ն Կոստանյան, ձեր ՄՏԵՐԻՄԻ հեղինակային իրավունքն է։ Եվ մի հարց հարգելի՛ տիկին, այդ «ձևական» բարեփոխումների համատեքստու՞մ էիք եկել ՀՊՏՀ ուսանողների հետ հանդիպման, թե՞ 6-րդ զգայարանով եք՝ զրո առնչություն ունենալով բուհի հետ, տարբերակում «ձևականը» «իրականից»։ Բայց, ինչևէ, իմ գործունեության գնահատականը բուհի շահառուներն են տալիս և թերևս կոնկրետ ձեր գնահատականը ինձ քիչ է հետաքրքրում՝ հաշվի առնելով ձեր ՄՏԵՐԻՄ կապերը։ Ատենախոսությանս մասին. նորույթի ինքնուրույնության մասով որևէ խնդիր արձանագրված չէ, առավել ևս չկա ընթացակարգային խախտման հարց, իսկ գիտական աստիճան ստանում են նորույթի համար։ Որոշ խնդիրներ արձանագրվել են, ինչը գուցե իմ անփութության արդյունքն է և ինչը տարիներով աշխատելու ու 300 էջ գրելու պայմաններում՝ գրեթե անխուսափելի է։ Եվ դուք չէ, որ պետք է կարողանաք ստվերել իմ տարիների աշխատանքը։ Անհո՛գ եղեք, ՀՊՏՀ-ն բարեփոխվում և զարգանում է, ու դա ուսանողների ու աշխատակիցների պահանջն է. նորից «երրորդ ճանապարհ» մի՜ փնտրեք։ Չի՛ հաջողվելու»։