տուն Քաղաքական Հայաստան Իմ բնակարանին հարակից խանութներում, գրեթե, ընդհանրապես դիմակների առկայություն չկար. Տաթևիկ Հայրապետյան

Իմ բնակարանին հարակից խանութներում, գրեթե, ընդհանրապես դիմակների առկայություն չկար. Տաթևիկ Հայրապետյան

294
0
Տաթևիկ Հայրապետյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը:

Քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը պատասխանում էր պատգամավորների հարցերին:

Մտքերի փոխանակման փուլում ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը մասնավորապես նշեց.

«Ես իրականում ուզում եմ դիմել քաղաքացիներին, այսպես ասած, շատ անկեղծ խոստովանությամբ: Ես իքնս շատ դժվարություն եմ կրում դիմակ կրելով, որովհետև գլխացավ է առաջացնում, անհարմար է, հաճախ շատ դժվար է շնչել, բայց, ընդհանուր առմամբ, այս համաշխարհային անհարմարության իրավիճակը մենք կարող ենք հաղթահարել միայն միասին և բարձր գիտակցությամբ: Երեկ ես հատուկ հետևում է,ի, թե արդյոք երթուղայիններում պահպանվում են սահմանված կանոնները և հուրախություն ինձ գերազանցապես տեսա, որ, այո, մարդիկ դիմակներով են, բայց, միևնույն ժամանակ, հենց իմ բնակարանին հարակից խանութներում, գրեթե, ընդհանրապես դիմակների առկայություն չկար, և երբ խոսում ենք ինքնաշեն դիմակների մասին՝ անգամ սովորական շարֆով փաթաթվելը կարող է համարվել ինքնաշեն դիմակ: Հասկանում եմ բոլոր էն սոցիալական խնդիրները, որոնք որ ի հայտ են եկել և, բնականաբար, շատերի համար խնդրհարույց է օրական երկու-երեք անգամ դիմակ փոխելը, բայց միևնույն ժամանակ, ասում եմ, այս անհարմարության հաղթահարումը ուղղակիորեն կապված է մեր բարձր ինքնագիտակցության հետ, և եթե մենք հասկանանք, որ մեզանից յուրաքանչյուրը իր փոքր քայլով, իր շարֆով փաթաթվելով, իր դիմակը կրելով, ձեռքերն ախտահանելով կարող է տասը հոգու փրկել վարակվելուց և հնարավոր մահերից, ես կարծում եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել սա, բայց եթե մենք սրան վերաբերվենք, այսպես ասած, անլուրջ, եթե մենք շարունակենք չենթարկվել կանոններին, ինչ տուգանք էլ այստեղ սահմանվի, ինչ քննարկումներ էլ ծավալվեն, միևնույն է, դա դառնալու է անօգուտ, ուստի ես կոչ եմ անում, որ մեզանից յուրաքանչյուրը իր փոքր քայլով նպաստի, որպեսզի մենք հնարավորինս շուտ, արագ և նվազ կորուստներով հաղթահարենք էս բավականին անհարմար համաշխարհային իրավիճակը, որից, բնականաբար, զերծ չենք մնացել նաև մենք»: