ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի որոշմամբ աշխարհի շախմատի թիմային առաջնության միակ թափուր տեղը հատկացվել է Ադրբեջանին: Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվելու է նոյեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 6-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում:
Այսպիսով, հայտնի դարձան մրցաշարի մասնակից բոլոր տասը երկրները. Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Հոլանդիա, Գերմանիա, ԱՄՆ, Չինաստան, Եգիպտոս, Թուրքիա, Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը: