տուն Աշխարհ Իլյա II կաթողիկոսը տեսիլք է տեսել կորոնավիրուսի մասին

Իլյա II կաթողիկոսը տեսիլք է տեսել կորոնավիրուսի մասին

2301
0

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը կիրակնօրյա քարոզի ժամանակ հայտարարել է, որ իրեն տեսիլք է երեւացել կորոնավիրուսի նկատմամբ մարդկության հաղթանակի մասին,- հաղորդում է Sputnik Грузия-ն։

Պատրիարքը պատմել է, ինչպես է հրե ձիավորը թռչել իր գլխի վրայով եւ անհետացել։ Ապա նրան մոտեցել է մի երեխա, թքել է գետնին, մատով խառնել է թուքը հողի հետ եւ դրանով խաչ նկարել ճակատին։ Իլյա II-ի խոսքերով, դա նշան էր այն բանի, որ մարդիկ կարող են հաղթել կորոնավիրուսին։

Նա հավատացյալներին կոչ է արել չվախենալ եւ չկորցնել հոգու արիությունը, միեւնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել բժիշկներին անձնազոհ աշխատանքի համար։

«Մենք այօր մեծ ուշադրություն ենք դարձնում աշխարհում կատարվող իրադարձություններին` կապված կորոնավիրուսի հետ։ Միայն աղոթքների եւ Աստծուն փառաբանելու միջոցով կհաղթահարենք այս դժբախտությունը»,- ասել է կաթողիկոսը։