Երևի մեծահասակները հիշում են, որ դպրոցներում, գրադարաններում, կոմունիստական կուսակցության գործիչների բնակարաններում մի քանի տասնյակ հատորներից բաղկացած Վլադիմիր Լենինի ստեղծագործությունները գտնվում էին գրադարակների ամենակենտրոնական տեղերում։
Պարզվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ցանկանում հետ մնալ նման ռեժիմների լավագույն ավանդույթներից և հրատարակել է իր ելույթների, հոդվածների, գաղափարների հերթական՝ 15-րդ հատորը։ Այն կոչվում է «Իլհամ Ալիև․ զարգացումը մեր նպատակն է», որում ներառված են 2005 թվականին կառավարության նիստերի ժամանակ Իլհամ Հեյդարիչի արտահայտած մտքերը։ Ինչպես տեղեկացնում է «ԱզեռԹաջը», այս հատորի պատասխանատու խմբագիրը ակադեմիկոս Ռամիզ Մեհթիևն է։
Բացի կառավարությունում ելույթներից, այս հատորում ներառված են նաև նրա ելույթները ղարաբաղյան հակամարատության կարգավորման վերաբերյալ, այդ թվում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ հանդիպման, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի հետ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ արտահայտված մտքերը։