տուն Քաղաքական Միջազգային Իլհամ Ալիևը Հաագայում բողոքել է Մեծամորի ատոմակայանից

Իլհամ Ալիևը Հաագայում բողոքել է Մեծամորի ատոմակայանից

109
0

38274_src

Նիդերլանդներում ընթացող միջուկային անվտանգության գագաթնաժողովում, որին մասնակցում են տասնյակ երկրների ղեկավարներ, ելույթով հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հերթական անգամ արծարծել է հայկական ատոմակայանի հարցը՝ նշելով, որ այն վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար։

Ոջիլի անեկդոտի օրինակով, Միջուկային անվտանգության գագաթնաժողովում նա չի մոռացել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին՝ նշելով, որ քանի որ «Ադրբեջանը չի վերահսկում այդ տարածքները», դրանք, իբր, կարող են դառնալ միջուկային նյութերի տեղափոխման ուղիներ։ Նա մտահոգություն է հայտնել, որ «Հայաստանը կարող է այդ տարածքները աղտոտել միջուկային թափոններով»։