տուն Աշխարհ Իլիա Բ-ն հոսպիտալացվել է

Իլիա Բ-ն հոսպիտալացվել է

169
0
Վրաց Պատրիարք-կաթողիկոս Իլիա Բ

Համայն Վրաց Պատրիարք-կաթողիկոս Իլիա Բ-ին պառկեցրել են Բաթում սեւծովյան քաղաքի (Աջարիայի Ինքնավար Հանրապետություն) կլինիկաներից մեկում, որտեղ նա պլանային հետազոտություն Է անցնում: Այդ մասին տեղեկացրել է Rustavi2 հեռուստաալիքը:

Պատրիարքի անձնական բժիշկ Ցիսանա Շարտավայի խոսքով՝ Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետի առողջական վիճակը չի վատացել, իսկ նրան ստացիոնար են տեղափոխել իր՝ Պատրիարքի եւ նրա մերձավորների ցանկությամբ:

«Փաստորեն ամեն տարի փետրվարին՝ տոներից հետո, մենք պլանային հետազոտություն ենք անցկացնում կա՛մ Վրաստանում, կա՛մ արտասահմանում: Մենք պետք Է հետազոտություն անցկացնեինք նրա Թբիլիսի ժամանելուց հետո: Այնտեղ մերձավորներն այցելել են նրան եւ լավ կլինիկա առաջարկել Բաթումում: Այդ պատճառով հետազոտությունները կատարվում են այնտեղ»,- ասել Է Շարտավան:

Աղբյուրը նշում է, որ հունվարի 4-ին լրացել Է Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետի 87 տարին: