Երեկ ուշ երեկոյան ավարտվել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը: Ուժեղագույն թիմերը տեղ են զբաղցրել 1/8 եզրափակչի վիճակահանության զամբյուղներում, բացի «Նապոլիից»: Իտալական թիմը երեկ թեպետ հաղթել էր «Արսենալին», սակայն չէր կարողացել անցնել հաջորդ փուլ, քանի որ Դոտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 2:1 հաշվով առավելության էր հասել «Մարսելի» նկատմամբ:
«Նախոլիի» ֆուտբոլիստ Գոնսալո Իգուաինը խաղից հետո իմացել էր իր թիմի անհաջողության մասին և արտասվել էր հենց մարզադաշտում: Այդ թեմային Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին նվիրել է նոր ծաղանկար: