ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան խոսել է «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքերի մասին։
«Կարծում եմ, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Զլատանն է։ Ինձ համար նա ամեն տարի, ամեն օր պետք է հաղթի այդ մրցանակը։ Երբևէ չեմ տեսել այնպիսի ուժեղ ֆուտբոլիստի, որպիսին Իբրահիմովիչն է։ Ես պարզապես չեմ տեսնում մեկ այլ ֆուտբոլիստի, ով կարող է հիանալի հանդես գալ մի շարք ակումբներում՝ «Այաքս», «Յուվենտուս», «Ինտեր», «Բարսելոնա», «Միլան», ՊՍԺ։
Զլատանն արժանի է այդ «Ոսկե գնդակին»։ Կարծում եմ՝ հենց նա պետք է ստանար այդ մրցանակը։ Մնացածը քաղաքականություն է», — Ռայոլայի խոսքերն է մեջբերում France Football-ը։
Հիշեցնենք, որ Մինո Ռայոլան նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և մի շարք այլ ճանաչված ֆուտբոլիստների գործակալն է։