Շվեդիայի փոստային ծառայությունը թողարկել է նամականիշների հավաքածու, որի վրա պատկերված է ՊՍԺ-ի և Շվեդիայի հավաքականի առաջատար Զլատան Իբրահիմովիչը:
Ինչպես ասվում է թագավորական փոստի մամուլի հաղորդագրությունում` նամականիշների թողարկումը լուրջ իրարանցում է առաջացրել նրա կողմնակիցների շրջանում: Մեծ պատվեր է եղել նաև Ֆրանսիայից, ուր ներկայում հանդես է գալիս ֆուտբոլիստը: Նամականիշներից մեկի վրա պատկերված է դրվագ Շվեդիա — Անգլիա (4:2) խաղից, որի ժամանակ Իբրահիմովիչը դարձել է 4 գոլի հեղինակ: