ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, դուբլ ձևակերպելով «Բայերի» դարպասը, դարձել է Չեմպիոնների լիգայի 2013-14 մրցաշրջանների լավագույն ռմբարկու։ Հիշեցնենք, որ երեկ ՊՍԺ-ն, հյուրընկալվելիս, 1/8 եզրափակիչի առաջին խաղում հաղթել է 3։0 հաշվով։
Այսպիսով, Իբրահիմովիիչի հաշվեկշռում կա 10 գնդակ։ 9 գնդակով նրան հետապնդում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն։ «Բարսելոնայի» հարձակվող Լոնել Մեսսին և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն 6-ական գոլով կիսում են երրորդ հորիզոնականը։