Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպմանը ոտքի վնասվածքի պատճառով: Տեղեկացնենք, որ երեկ առաջին խաղում ՊՍԺ-ն 3:1 հաշվով առավելության է հասել «Չելսիի» նկատմամբ: Այդ խաղում Իբրահիմովիչը ստացել է ոտքի վնասվածք: Այս մասին հաղորդում է L’Equipe-ը:
Առայժմ հայտնի չէ, թե որքան ժամանակ շվեդ հարձակվողը չի կարողանա դուրս գալ խաղադաշտ: Վնասվածքի պատճառով Իբրահիմովիչը փոխարինվել է 69-րդ րոպեին:
Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթից` ապրիլի8-ին Լոնդոնում: