տուն Քաղաքական Միջազգային Իբիցայում կբացվի աշխարհի ամենաթանկ ռեստորանը

Իբիցայում կբացվի աշխարհի ամենաթանկ ռեստորանը

160
0

Worlds-most-expensive-restaurant-ibiza-spain

Իսպանական Իբիցա կղզում շուտով բացվելու է աշխարհի ամենաթանկ ռեստորանը: Այն գործելու է հունիսի 1-ից: Մեկ հոգու ճաշն այստեղ կարժենա 1500 կամ 2075 եվրո:

Ամեն երեկո ռեստորանը կընդունի ոչ ավել, քան 12 հյուր: Նրանք ականատեսը կդառնան գեղեցիկ լուսային շոուի, կտեսնեն թռչող ափսեներ, կլսեն գեղեցիկ երաժշտություն: Ռեստորանի շեֆ-խոհարարը Պակո Ռոնսերոն է, ով երկու աստղ է ստացել «Միշլեն» ուղեցույցի կողմից:

Տեղեկացնենք, որ «Միշլենն» ամենահայտնի ուղեցույցերից է, որը 3 աստղանի համակարգով գնահատում է ռեստորաններն ու խոհարարներին: