տուն Տնտեսական Ի՞նչ ստուգումներ է իրականացրել ֆիննախի ֆինանսական վերահսկողությունը

Ի՞նչ ստուգումներ է իրականացրել ֆիննախի ֆինանսական վերահսկողությունը

178
0

finnax

ՀՀ Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը 3 տեսակի ստուգումներ և ուսումնասիրություններ է իրականացնում՝ տարեկան ծրագրով, իրավապահ մարմինների և վարչապետի հանձնարարականներով: Անցած տարի նախարարությունը 85 ստուգումներ և ուսումնասիրություններ է իրականացրել, որոնց արդյունքում 2013-ին վերաձևակերպվել (վերականգնվել) է 2.3 մլրդ դրամ՝ 2012-ի 1.1 մլրդի փոխարեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը:

Ուսումնասիրությունները ևս եղել են 3 հիմնական ուղղություններով: Առաջինը պետական բյուջեի «Ժամանակավոր անաշխատունակության նպաստ» և «Հղիության և ծննդաբերության նպաստ» ծրագրերով կատարված ծախսերն են: Ս. Ղարիբյանի խոսքով՝ տարվա կեսերից պարզ է դառնում, որ բյուջեով այդ ուղղությամբ նախատեսված գումարները կարող են չհերիքել, քանի որ շատ կտրուկ ավելանում են դրանց գծով հայտերը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՊԵԿ-ի կողմից խախտվել են օրենսդրությամբ նախատեսված պահանջները և 2013թ. հունվար-հունիս ամիսների համար լրացուցիչ 584.7 մլն դրամ գումարի փոխհատուցման (վերը նշված նպաստերի գծով) հայտ է ներկայացվել: Ընտրանքային կարգով ուսումնասիրություններ են իրականացվել ՊԵԿ-ի 19 հարկային տեսչություններում, որոնցում արձանագրված խախտումների վերաբերյալ նյութերը՝ 338 թերթից բաղկացած, ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Մյուս ուղղությունը պահուստային ֆոնդից շինարարության համար հատկացված գումարների ծախսումների ստուգումն է եղել, երրորդը՝ նախարարություններում ու դրանց ենթակա կազմակերպություններում ծրագրային ստուգումները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here