տուն Հասարակություն Ի՞նչ պաշտոն է ստացել ՀՀ նախագահի կինը. լուսանկար

Ի՞նչ պաշտոն է ստացել ՀՀ նախագահի կինը. լուսանկար

382
0

Ինչպես տեղեկացրել էինք, ՅՈՒՆԻՍԵՖ-ը տոնելու էր Հայաստանում իր գործունեության 25-ամյակը և առաջին անգամ երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան էր նշանակելու: 

Եվ ահա հայտնի է դարձել, որ այդ պաշտոնը վստահվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկնոջը՝ Նունե Սարգսյանին:

«Հիմա ես պատվով պետք է կրեմ այս անունը: Այո՛, կլինեմ պաշտպան, բայց չեմ կարծում, որ արտակարգն ինձ համար է: Արտակարգը մեր երեխաներն են, նրանք հրաշք են: Ես իմ համեստ ներդրումը կբերեմ մեր երեխաների առողջության ու անհոգ մանկության մեջ»,- նշել է Նունե Սարգսյանը:

UNICEF celebrates its 25th anniversary of working in Armenia at Matenadaran