Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը կարծում է, որ Մարզահամերգային համալիրը անօրինական աճուրդի է հանվել:
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը աճուրդի է հանվել՝ քողարկելու ՀՀ կառավարության կողմից կատարած սխալ վարկային պարտավորությունները,- ասում է նա,- մենք ՀՀ կառավարությունից վարկ չենք վերցրել»:
«Պատմամշակութային այս հուշարձանի վաճառքը նպատակ ունի նաև ստվերելու 2005-2007 ընթացքում կատարած 42 մլն դրամի անօրինական գործարքները, ինչի արդյունքում Մարզահամերգային համալիրը ստիպված է ժամանակավոր դադարեցնել իր գործունեությունը: Կան քաղաքական ուժեր, որոնք շահագրգռված են համալիրը վաճառելու: Սա հղի է նրանով, որ շատ մարդիկ կխուսափեն ներդրումներ կատարել Հայաստանում»: