տուն Տնտեսական Ի՞նչ նոր նախաձեռնություններ կան կառավարության ծրագրում

Ի՞նչ նոր նախաձեռնություններ կան կառավարության ծրագրում

188
0

Գագիկ ՄակարյանԿառավարության ծրագրում կան նաև նոր ու հետաքրքիր նախաձեռնություններ, ինչպես, օրինակ ներդրումային հիմնադրամի ու հատուկ գոտիների ստեղծումը, Ջրվեժում ինժեներական քաղաքի կառուցումը, գյուղատնտեսության ոլորտում ֆինանսավորման ավելացումը՝ կոոպերատիվների մեջ ներգրավվողներին, առողջապահության ոլորտում լաբորատորիաների ցանցը և այլն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գործատուների հանարապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Կան նաև նախորդ ծրագրի դրական նախաձեռնությունների շարունակականության ապահովմանն առնչվող կետեր, ինչպես օրինակ՝ բաց երկնքի քաղաքականությունը կամ հայկական բրենդի ստեղծումը:

Մակարյանը կարևորեց նաև էկոլոգիական ոլորտին ու կեղտաջրերին առնչվող դրույթները, մարդու իրավունքներին վերաբերող բաժինը, չհիմնավորված հարստացման ու արժանապատիվ աշխատանքի հարցը, վիճակագրության բարելավման կարևորության ամրագրումը սահմանին գանձվող ԱԱՀ-ի փուլ առ փուլ հետաձգումը և այլն: