Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել մարտի 29-ին, 30-ին եւ ապրիլի 6-10-ը Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցչի իրազեկումը:
AraratNews.am-ը փորձեց ճշտել, թե սա որքանով կապ ունի մարտի 28-ի սահմանադրական դատարանի որոշման հետ: Այս կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ հաշվի է առնվել նաև այդ հանգամանքը.«Նաև այդ հանգամանքն ենք հաշվի առել: Այս պահին չեմ կարող ասել, թե կոնկրետ, որ օրը տեղի կունանա միջոցառումը: Մի քանի օր ենք նշել, որպեսզի խնդիրներ չառաջանան, երբ անհրաժեշտ լինի միջոցառում իրականացնել»,-ասաց կուսակցության մամուլի խոսնակը: