տուն Հասարակություն Իրավական Ի՞նչ մեղադրանք է առաջադրվել Գևորգ Կոստանյանին

Ի՞նչ մեղադրանք է առաջադրվել Գևորգ Կոստանյանին

288
0

Ինչպես արդեն հայտնի է՝  ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ ներկայացվել էր կալանավորելու միջնորդություն, սակայն հայտնի չէր, թե կոնկրետ ինչ մեղադրանք է առաջադրվել Գևորգ Կոստանյանին։

Հատուկ քննչական ծառայությունից հաստատում են տեղեկություն այն մասին, որ  Գևորգ Կոստանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։