Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօրվա տվյալների համաձայան հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3313 դեպք, որից 138 նոր հաստատաված դեպք են:
Ինչ վերաբերում է հաղորդած մահվան դեպքին, ապա գերատեսչությունը հայտնում է, որ պացիենտը եղել է 74 տարեկան կին և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Հիշեցնենք, որ նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: