տուն Լուրեր Ի՞նչ հարցեր կքննարկեն Մինսկի խմբի համանախագահները

Ի՞նչ հարցեր կքննարկեն Մինսկի խմբի համանախագահները

78
0

OSCE-Minsk-Group-1-620x300

Մինսկի խմբի համանախագահները այսօր երեկոյան կլինեն Երևանում և կհանդիպեն ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը չբացեց հանդիպման փակագծերը և չհստակեցրեց, թե ինչ հարցեր են քննարկվելու: Մեր այն հարցին արդյո՞ք ԱՄՆ համանախագահ Ուորլիքի վերջին հայտարարությունը քննարկման առարկա կդառնա` Տիգրան Բալայանն ասաց.«Կլինի մամլո հաղորդագրություն, որում ամեն ինչ կպարզաբանվի եւ կներկայացվի քննարկվող հարցերի շրջանակը»: