տուն Լուրեր Բլոգ Ի՞նչ կտար ԵՄ հետ Ասոցացումը Հայաստանին՝ թվերով

Ի՞նչ կտար ԵՄ հետ Ասոցացումը Հայաստանին՝ թվերով

351
0

F4CC6A34-FB70-45A5-9DC7-648F1F6434FA_w268_r1ԵՄ հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի (ներառյալ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի՝ DCFTA) տեքստն արդեն ամբողջությամբ համաձայնեցված էր, երբ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին հայտարարեց, թե Հայաստանը մտնելու է Մաքսային միություն՝ ձախողելով Ասոցացման համաձայնագրի ստորագրումը:

 

ԵՄ հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի (ներառյալ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի՝ DCFTA) տեքստն արդեն ամբողջությամբ համաձայնեցված էր, երբ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին հայտարարեց, թե Հայաստանը մտնելու է Մաքսային միություն՝ ձախողելով Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Եվ եթե ասոցացման համաձայնագրի դեպքում պարզ էր, թե Հայաստանը կոնկրետ ինչ ֆինանսական օգուտներ կստանար, ապա Մաքսային միության դեպքում օգուտների հարցում հստակություն չկա: Ներկայացնենք օգուտները Ասոցացումից.

 

  1. Տարեկան մինչև 15% արտահանման աճ DCFTA-ի ուժի մեջ մտնելուց մի քանի տարի անց, ինչպես նաև ՀՆԱ 2.3% աճ: Դրամական արտահայտությամբ՝ խոսքը ազգային եկամտի տարեկան մոտ 146 մլն եվրո աճի մասին  է: tradoc_151659

 

  1. Հայաստանում սպառողական ապրանքների գների նվազում, քանի որ ԵՄ-ից ներմուծվող բոլոր ապրանքների մաքսատուրքերը զրոյացվելու էին։ և աշխուժանալու էր առևտուրը:

 

 

  1. Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հետո Հայաստանի հարցով դոնորների հավաք էր հրավիրվելու  http://www.azatutyun.am/content/article/24934296.html: Ոչ պաշտոնական տվյալներով՝ խոսքը առաջիկա տարիներին Հայաստանին 2-3 մլրդ եվրոյի դրամաշնորհներ տրամադրելու մասին էր: Բանն այն է, որ Ասոցացման համաձայնագիրը կատարելու համար Հայաստանին լուրջ ֆինանսական միջոցներ էին պետք (օրինակ՝ աղբավերամշակման գործարան կառուցելու համար), և այդ հարցում ԵՄ-ն օգնելու էր Հայաստանին:

 

  1. Ասոցացման համաձայնագրում, մեր տեղեկություններով, ձևակերպում կար Ատոմակայանի մասին: Ըստ այդմ՝ Հայաստանը պետք է դադարեցներ Մեծամորի ատոմակայանի շահագործումը մինչև 2020 թվականը՝ կառուցելով նոր ատոմակայան, կամ ավելացներ էներգիայի այլընտրանքային աղբյուրների հզորությունները: Այս հարցում ևս ԵՄ-ն օգնելու էր Հայաստանին: Պետք է նկատի ունենալ, որ 2020 թվականից հետո Մեծամորի ատոմակայանի շահագործումը խիստ վտանգավոր է Հայաստանի համար, և նրա փոխարինումը նոր ատոմակայանով չափազանց կարևոր է:

 

  1. Օտարերկյա ուղղակի ներդրումները Հայաստանում վերջին տարիներին շեշտակի անկում են ապրում: Ասոցացման համաձայնագրի կիրառումով կմեծանար Հայաստանի գրավչությունը անդրազգային ընկերությունների համար (քանի որ մեր ամբողջ օրենսդրական դաշտը համապատասխանեցվելու էր ԵՄ երկրների օրենսդրությանը), և կարագանար Orange-ի կամ HSBC-ի նման խոշոր անդրազգային ընկերությունների մուտքը Հայաստան՝ բոլոր դրական հետևանքներով հանդերձ:

 

Հայկ Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here