Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անընդունելի համարեց ՀՀԿ այն հայտարարությունը, ըստ որի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելը քաղաքական հետապնդում է:
Նա նաև կեղծ օրակարգ որակեց արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունները:
Մակունցը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու օրը ձերբակալվեց նաև ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, ինչը, ըստ նրա, փաստում է կոռուպցիայի դեմ պայքարի անշեղ սկզբունքի մասին: