«Արդյոք հնարավոր էր?, որ Քոչարյան-Հունանյան հանդիպումը չգաղտնալսվեր, երբ խորհրդարանում այդքան գգոն ՙդեմքեր՚ ու ՙաչքեր՚ կային. էլ չենք խոսում ՙ Ալֆայի՚ մասին:
Ի դեպ. ըստ լավատեղյակների` այն օրերի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, որն, ըստ ՙչար լեզուների՚, ուներ թե խորհրդարանում, թե նրա շրջակայքում դեպքից անմիջապես հետո կատարվածի ՙխրոնոլոգիան՚:
Եւ ընդհանրապես, մի նախկին բարձրաստիճան պաշտոնյան տեսակետ հայտնեց, որ Վ. Գասպարյանն այն պրոֆեսինալներից է, որը եթե անգամ թատրոն է գնում, հինգ րոպե հետո առաջին երեք-չորս շարքի հանդիսատեսների աթոռների ու ՙվարատնիկների՚ վրա արդեն իսկ հարկավոր ՙսարք՚ է տեղադրված լինում. պարզապես` պրոֆիլակտիկայի համար:
Ի դեպ. տողերիս հեղինակը մի քանի տարի առաջ փորձեց ինչ-որ բան անձամբ ՙճշտել՚ ռասզմական ոստիկանապետ Վ. Գասպարյանից, երբ վերջինս հոկտեմբերի 27-ին եկել էր Եռաբլուր` Վազգենի ՙմոտ՚.
Թերեւս հետաքրքիր է ՙմարդկային՚ հաջորդ դետալիզացիան եւս:
Որպես օրինչափություն, այդ օրը ռազմական ոստիկանության պետը վաղ առավոտյան է գալիս Վազգենի շիրմին այցելության, քանի դեռ քրեակատարողական հիմնարկից Եռաբլուր չեն բերել Արմենին /Վազգենի եղբայրն էն ժամանակ նստած էր/. ոստիկանապետն անձամբ կտրտում էր սպիտակ մեխակների գլխիկները եւ իր ձեքերով դրանք հատ-հատ շարում Վազգենի հուշարձանի ընդարձակ տարածքի վրա, որպես ճերմակ գորգ ու գնում` կեսօրին եւս մի քանի անգամ գալու, հեռվում կանգնել-նայելու, ինչ-որ բաներ իր խորքում վերհիշելու-տալու-վերցնելու համար:
Այդպիսի մի պահի ՙբռնեցրի նրան ու հարցրին.
-3-4 տարի առաջ Դուք հրապարակավ հայտարարեցիք, որ շատ բան ունենք ասելու 27-ի հետ կապված: Պնդում կար, որ ներկա եք եղել 27-ին` Նաիրի Հունանյան-Ռոբերտ Քոչարյան կեսգիշերային հանդիպմանը: Պնդում կար, որ Դուք եղել եք դռան մոտ եւ հետեւել ՙբանակացությունների՚ ընթացքին: Միգուցե ունենք գաղտնալսման սղագրությունը եւ տիրապետում եք ինչ-որ ինֆորմացիայի:
-Ես շատ բաների եմ տիրապետում, բայց դա ինչ է կապ ունի. այնքա~ն բանի եմ տիրապետո~ւմ… ոչ մի կապ չունի:
-Այսինքն` եղել է? գաղտնալսում:
-Ես չգիտեմ: Չէ: Չի եղել: Ես էլ ներկա չեմ եղել:
-Եւ այնուհանդերձ, Դուք այդ մասին ակնարկներ արել եք:
-Ես երբեք նման միամիտ ակնարկներ չէի կարող անել:
-Իսկ երբեւէ կանեք?:
-Ես նման եմ միամիտ ակնարկներ անողի?:
-Նման չեք, եւ, այնուհանդերձ, որպես ռազմական ոստիկանության ղեկավար, ինչպես եք մոտենում փաստին, որ երկրում, որի անվտանգությունը 27-ին խաթարվել էր հիմնովին, եւ պետությունը շատ մեծ սպառնալիքի առջեւ էր կանգնած, ահաբեկչի հետ նախագահի հանդիպումը չի գաղտնալսվում. գուցե այդ պահին նախագահին եւս վտանգ էր սպառնում. չէ որ այլեւս չկային Ձեր թանկագին ընկեր Վազգենը, ԱԺ նախագահը եւ մնացյալները:
-Շատ նորմալ եմ մոտենում… որովհետեւ պետք էր իրավիճակ փրկել:
-Փրկեցիք?…
-Ես կարծում եմ` այդ իրավիճակում` այո, փրկեցինք: Նպատակ էր դրված` նոր զոհեր չտալ: Նպատակ էր դրված` առանց կորուստների` փրկել պատանդներին: Երկուսն էլ արվեցին…
Հ.Գ. Էսքան բան»:
Լրագրող Կարմեն Դավթյանի ֆեյսբուքյան էջից