Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուկրաինացի գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցությունների ժամանակ ընդգծել է Դոնբասում հաշտության կայացման կարևորությունը:
«Զրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման հարցով նորմանդական ձևաչափի՝ Փարիզյան գագաթնաժողովից հետո իրականացված աշխատանքը:
Նշվել են առաջին արդյունքները, մասնավորապես՝ դեկտեմբերի 29-ին գերիների փոխանակումը, ինչպես նաև ընդգծվել է շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմին խստիվ հետևելը»,- Ելիսեյան պալատի հաղորդագրությունը մեջբերում է ՏԱՍՍ-ը: