Իտալիա – Հայաստան (9:1) հանդիպումից հետո մեր հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը մասնավորապես ասել էր.
«Սխալ է ասել, որ այսօր ազգային հավաքականով էինք ներկայացել։ Մենք ներկայացել էինք ուղղակի հավաքականով»:
Այս մտքին հակադարձել է հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը, ով ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի՞նչ է նշանակում՝ սա Ազգային Հավաքական չէր, այլ ուղղակի Հավաքական։
Շատ ներողություն, էս բառերից հետո ոչ թե Ֆեդերացիան պետք է որոշի ,այլ Հավաքականում հանդես եկող ամեն մի ֆուտբոլիստ որոշեց ԱՐԴԵՆ!!!
Իսկ ֆուտբոլում ամեն ինչ էլ կարող է պատահել…»: