տուն Լուրեր Ի՞նչ է կատարվել Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ. Քլինթոնն անկեղծացել է իր...

Ի՞նչ է կատարվել Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ. Քլինթոնն անկեղծացել է իր գրքում. yerkirmedia.am

74
0

852

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը համառում էր. Հիլարի Քլինթոնն է իր նոր գրքում այսպես նկարագրել այն պահը, որը 2009 թվականին Ցյուրիխում նախորդել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների ստորագրմանը:

Ուղիղ մեջբերում ենք թարգմանաբար. “Երեկոյան ես դուրս եկա հյուրանոցից եւ ուղղվեցի Ցյուրիխի համալսարան, որտեղ տեղի էր ունենալու հանդիսավոր արարողությունը: Բայց խնդիր էր ծագել. Նալբանդյանը՝ Հայաստանի նախարարը, համառում էր: Նա մտահոգ էր ստորագրման արարողության համար Դավութօղլուի պատրաստած ելույթով եւ հանկարծ հրաժարվեց դուրս գալ հյուրանոցից: Թվում էր, որ ամիսներով նրբորեն առաջ մղված բանակցությունները տապալվելու էին”:

Հիլարի Քլինթոնը նաեւ ավելացնում է, թե ինքն իսկույն որոշեց ժամանակ չկորցնել, Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնակիցներին համոզեց, որ արձանագրություններն ստորագրեն առանց որեւէ ելույթի ու հեռանան:

Մանրամասները՝ yerkirmedia.am-ում: