ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման ամերիկացիներին խորհուրդ է տվել ավելի շատ ջուր օգտագործել: Նրա խոսքերով այն կօգնի երկրում աճող ճարպակալման համաճարակի դեմ պայքարել: Drink up կոչվող արշավի ընթացհում շատ ջուր օգտագործելու խորհուրդը կտպագրվի ջրի շշերի վրա, իսկ խմելու ջրի ցայտաղբյուրներ կտեղադրվեն ամբողջ երկրում: Սպիտակ տունն արդեն այդ ուղղությամբ աշխատում է մի շարք քաղաքների և ընկերությունների հետ:
Անցկացրած հարցման արդյունքում պարզ է դարձել, որ ամերիկացիների 43%-ն օրեկան խմում են չորս բաժակից քիչ ջուր: Սակայն փորձագետները հիշեցնելով, որ ջուրը շատ օգտակար է օրգանիզմի համար, խորհուրդ են տալիս օրեկան ութ բաժակ ջուր օգտագործել: