տուն Մամուլ Ի՞նչ է խոսել Սերժ Սարգսյանը «ապրիլյան հանձնաժողովում». մանրամասներ դռնփակ նիստից. «Ժողովուրդ»

Ի՞նչ է խոսել Սերժ Սարգսյանը «ապրիլյան հանձնաժողովում». մանրամասներ դռնփակ նիստից. «Ժողովուրդ»

309
0

«Ժողովուրդ»-ը գրում է.

«Երեկ վերջապես Սերժ Սարգսյանը հյուրընկալվեց ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամներին: Նախկին վարչապետը նախ մուտքի մոտ ջերմաչափվեց, ինչպես ԱԺ մուտք գործող յուրաքնաչյուր ոք, ապա ուղևորվեց դեպի հատուկ սենյակ, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելված է և հնարավոր «ժուչոկներից» հեռու:

Նկատենք, որ հանձնաժողովի աշխատանքները կազմակերպված էին համաճարակի բոլոր կանոններին համապատասխան. պահպանվել էր անգամ սոցիալական հեռավորությունը: Ավելին, սեղանին այս անգամ բացառության կարգով մոխրաման էր դրված, որպեսզի Սերժ Սարգսյանը հնարավորություն ունենա ծխելու։ Եվ այդ պայմաններում նա 5 ժամ պատասխանեց պատգամավորների հարցերին: Այսպիսի երկար նիստ դեռ չէր եղել:

Նախ ընդգծենք, որ պատգամավորներն ամենայն լրջությամբ ու մանրակրկիտ էին պատրաստվել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, անգամ նիստից մոտ մեկ ժամ առաջ կրկին հավաքվել էին եվ վերջնական քննարկում ունեցել։ «Ժողովուրդ» օրաթերթին այդ դռնփակ նիստից որոշ մանրամասներ են հայտնի դարձել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: