ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը։ Ներկայացնեմ, թե ինչ է արվել այդ ուղղությամբ անցած տարվա ընթացքում։
2019-ի ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիր։
2019-ի ապրիլի 10-ին Իտալիայի պատգամավորների պալատն ընդունել է նախաձեռնություն, որով կոչ է արել Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
2019-ի ապրիլի 26-ին Պորտուգալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել։
2019-ի հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի, իսկ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից ընդունվել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր։
Իսկ 2020-ի փետրվարին Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
Այս գործընթացը շարունակական է»։