տուն Հասարակություն Կրթություն Ի՞նչ էին դասավանդում անկախ Հայաստանի մայրաքաղաքի ուսումնական հաստատությունում մեկ դար առաջ. պատմության...

Ի՞նչ էին դասավանդում անկախ Հայաստանի մայրաքաղաքի ուսումնական հաստատությունում մեկ դար առաջ. պատմության հետքերով

349
0

Ներկայացնենք ուշագրավ փաստաթուղթ՝ հասունության վկայական, տրված 1920 թվականի հունիսի 5-ին Երևանի Հռիփսիմյան օրիորդաց գիմնազիայի շրջանավարտ Մարիամ Կարապետի Տեր-Խաչատրյանին (Վաղարշապատ քաղաքից) առ այն, որ նա վերջացրել է գիմնազիայի լրիվ դասընթացը և ուսանել հետևալ առարկաները. «հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու և գրականություն, փիլիսոփայական պրոպեդետիկա, լատիներեն, մաթեմատիկա, տիեզերագրություն, ֆիզիկա, պատմություն (ընդհանուր, ռուսաց և հայոց), բնագիտություն, ֆրանսերեն, օրենսգիտություն, ձեռագործ և նկարչություն»:
Նշենք, որ Երևանի Հռիփսիմյան օրիորդաց գիմնազիան տեղակայված է եղել Նազարովսկայա փողոցի մասնաշենքում, որը մինչ օրս պահպանվել է՝ դա ներկայիս Ամիրյան 28/6 շենքն է:

Անդրադարձը՝ Ռուբեն Շուխյանի