Google որոնողական համակարգը ներկայացրել է Հայաստանից (և այլ երկրներից) այս տարի իրականացված որոնումները։ Ամբողջ տարվա ընթացքում ամենաշատ որոնվողները եղել են սոցիալական ցանցերի անվանումները։ Որոնումները հիմնականում կատարվել են հենց լատինատառով։
- youtube
- list
- translate
- odnoklassniki
- list am
- ok
- переводчик
- vivaro
Բոլորովին այլ պատկեր է նկարների որոնման համակարգում, որտեղ կարելի է հստակ սահմանազատել տղամարդկանց որոնումները (մեքենաներ) ու կանանցը (ծաղիկներ, տորթեր և այլն)։ Այստեղ նույնպես առաջատար որոնողական հայտերը եղել են լատինատառով։
- bmw
- nkarner
- mercedes
- black
- armenia
- happy birthday
- wallpaper
- картинки
- с днем рождения
- toyota
- nissan
- love
- flowers
- lexus
- torter
- cake
- list
- youtube
Լուրերի որոնման դաշտում հիմնականում հայկականին ու հայերին վերաբերող որոնումներ են, ինչպես նաև սոցցանցերը։ Սակայն առաջատարների ընդհանուր պատկերից շեղվում են «manchester united news» («Մանչեստր Յունայթեդ»՝ Մխիթարյանի նախկին ակումբը) և «hiv» (մարդու իմունային անբավարարության վարակը (ՄԻԱՎ)՝ ՁԻԱՀ-ի հարուցիչը) որոնումները։
- armenia
- armenian
- армения
- youtube
- nokia
- manchester united news
- translate
- list am
- новости армении
- переводчик
- ermeni
- odnoklassniki
- hiv
- ok