տուն Լուրեր Ի՞նչ դեր է ունեցել Գագիկ Ծառուկյանը ոչ իշխանական կուսակցությունների միասնական հանդես գալու...

Ի՞նչ դեր է ունեցել Գագիկ Ծառուկյանը ոչ իշխանական կուսակցությունների միասնական հանդես գալու հարցում

196
0

gagik-tsarukyan_5

Ինչպես արդեն տեղեկացրել էին ԱԺ չորս ոչ իշխանական կուսակցությունները այսօր հայտարարեցին, որ սկսում են ստորագրահավաք, որի շնորհիվ կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը ապրիլի 28-ին կմտնի ԱԺ օրակարգ: Լրագրողները ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից փորձեցին ճշտել արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումները արագացրին կառավարությանը անվստահություն հայտնելու պրոցեսը: Այս հարցին ի պատասխան Լևոն Զուրաբյանն ասաց. «Ես ոչ ուզում եմ նսեմացնել, ոչ ուզում եմ չափազանցնել պարոն Ծառուկյանի դերը: Ես կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը  հավասար ներդրում ունեն որոշումների կայացման հարցում, բոլորը… Բոլորն էլ կառուցողական մոտեցում դրսևորեցին, ու մենք դրա արդյունքում ունենք այն, ինչ ունենք»: