Փետրվարի 19-ին լրանում է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, և արդեն 11-րդ տարին է` այդ օրն ընդունված է գիրք նվիրել մեկմեկու:
AraratNews.am-ը ներկայացնում է հայ հայտնիների կողմից խորհուրդ տրվող 5 լավագույն գրքերի ցանկը:
Ձեզ ենք ներկայացնում այն գրքերը, որոնք խորհուրդ է տալիս ընթերցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
«Իմ կարծիքով` պարտադիր պետք է կարդալ Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը, որն ամբողջությամբ նկարագրում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պատճառներն ու ընթացքը, կարծում եմ`որքան շատ մարդ կարդար աշխարհում այդ գիրքը, այնքան ավելի մեծ պատկերացումներ կունենային իրականության մասին։
Այսօրվա քաոսի մեջ մարդկանց` իրենց կողքից նայելու հրաշալի հնարավորություն է ընձեռում Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը։
Մարդկային հոգեբանության և փիլիսոփայության տեսանկյունից` հանճարեղ գրքեր եմ համարում Դոստոևսկու «Ոճիր և պատիժ»-ը, Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան»։
Մարդկային բոլոր հարաբերությունների և զգացմունքների փիլիսոփայությունը խորությամբ նկարագրված է Խալիլ Ջիբրանի «Մարգարե» ստեղծագործության մեջ։
Դե իսկ սիրո և կյանքի մասին թեթև ու աննկատ կարդացվում են Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունն» ու Գրեգորի Ռոբերտսի «Շանտարամը»»,- AraratNews.am—ի հետ զրույցում նշեց Լուսինե Բադալյանը: