տուն Տնտեսական Ի՞նչ արդյունաբերական գործարաններ կան Շիրակի ու Լոռու մարզերում

Ի՞նչ արդյունաբերական գործարաններ կան Շիրակի ու Լոռու մարզերում

219
0

Վազգեն Սաֆ

Հայրենական ապրանքարտադրողների միությունը նախաձեռնել է մի շարք հանդիպումներ տարբեր մարզերի արդյունաբերողների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքով՝ իրենք հանդիպել են Շիրակի ու Լոռու արտադրական ընկերությունների տնօրենների հետ, առաջիկայում այց են նախատեսում Տավուշ:

Շիրակի մարզում, ըստ Սաֆարյանի, գործում է Ռուսաստանի սուզանավերի համար աղաչափեր արտադրող մի գործարան՝ «Անալիտիկ 1 սարք» ընկերությունը, որը, սակայն որոշ խնդիրների առջև է կանգնել, քանի որ ռուսական սուզանավերի համար պահանջները փոխվել են: Այս հարցում որոշվել է դիմել ռուսական կողմին՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շնոևրհիվ հարցը կարգավորելու համար:

Շիրակի մարզում այսօր տեքստիլ արտադրությամբ զբաղվող ընկերություններ կան, որոնք բամբակը ներկրում են, ինչը բավականին թանկ է ստացվում: Սաֆարյանի խոսքով՝ պետք է ծրագրեր մշակել՝ բամբակի ներմուծումը Հայաստանում արտադրելով փոխարինելու համար:

Լոռու մարզում Վանաձորի քիմպրոմը չի աշխատում, թեև այդ ուղղությամբ կարծես քայլեր արվում էին վերջին տարիներին: Սաֆարյանը կարծում է, որ կարելի է ռուսական կողմի մոտ գազի սուբսիդավորման հարցը բարձրացնել, քանի որ և՛ գազ մատակարարողը և՛ քիմպրոմի սեփականատերը ռուսական կողմն է:

Լոռու մարզի արդյունաբերությունը հիմնականում հանքարդյունաբերական է: Կա «Չին Վան» տրակտորներ հավաքող գործարան, որի տնօրենը զարմացած է, թե ինչու է Հայաստանը տրակտորներ ներմուծում Բելառուսից, երբ կա դրանք Հայաստանում հավաքելու հնարավորությունը: