Telegram-ի թարմացված տարբերակը մի շարք անակնկալներ ունի իր օգտատերերի համար։ Telegram 6.2-ում, ի թիվս այլ նորարարությունների, ավելացել է վիդեոձայնագրույթւոնների խմբագրիչ, անիմացված լուսանկարներ, բարելավվել է GIF արձագանքների որակն ու գրադարանը։
Լուսանկարների մշակման ու ձևափոխման ֆունկացիայում այժմ հնարավոր է նաև վիդեոներ խմբագրել, ձևափոխել կտրել և այլն։
Այն թույլ է տալիս ավտոմատ կերպով բարելավել պատկերի որակը, ձեռքով կարգավորել պայծառությունը, գույների հագեցվածությունն ու մնացած պարամետրերը։ Նաև հնարավոր է տեքստ ու լուսանկար տեղադրել»
![](https://i1.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2020/06/0448e8588e48b3942c_large-800x500_c.jpeg?resize=640%2C400)
Անիմացված սթիքերներն արդեն հնարավոր է տեղադրել յուրաքանչյուր լուսանկարի վրա, որոնք ավտոմատ կերով կվերածվեն GIF-երի։
Աղբյուրը՝ ittrend.am