տուն Uncategorized Ժվանիայի մահվան գործը կարող է գլխիվայր շուռ գալ․ Վրաստանի վարչապետ

Ժվանիայի մահվան գործը կարող է գլխիվայր շուռ գալ․ Վրաստանի վարչապետ

183
0

928048318

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործում առաջընթաց կա։ Նա նշեн է, որ «դժբախտ պատահարի վարկածը գլխիվայր շուռ կգա»։ Այս մասին վարչապետն ասել է Ռուսթավի 2-ի եթերում։

«Քննությունն ընթանում է, կա առաջընթաց, նոր գլխավոր դատախազը լրջորեն զբաղվում է այս գործով, և շուտով, կարծում եմ, արդյունք կլինի»,- ասել է Ղարիբաշվիլին։ Միաժամանակ նա հրաժարվել է բացահայտել մանրամասները։

Հիշեցնենք, որ 2005 թվականի փետրվարի 3-ին Քվեմո նահանգի փոխնահանգապետ Ռաուլ Յուսուպովի և վարչապետ Զուրաբ Ժվանիայի դիակները հայտնաբերվել էին Թբիլիսիի բնակարաններից մեկում։ Քննության պաշտոնական վարկածով՝ ողբերգական մահվա պատճառ էր հանդիսացել դժբախտ պատահարը՝ մահացածները խեղդվել էին գազից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here