Facebook սոցիալական ցանցում այսօրվանից նոր ու ինքնատիպ ակցիայի կոչեր են պտտվում՝ ընդդեմ էլեկրաէներգիայի թանկացման՝ «Ժպտալով ասեցինք ՈՉ տրանսպորտի թանկացմանը, ժպտալով էլ ասենք ՈՉ էլեկտրաէներգիայի թանկացմանը: Տարածեք, միացեք» բովանդակությամբ:
Հիշեցնենք, որ երեկ ՀԾԿՀ որոշում կայացրեց սույն թվականի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի դիմաց վճարվող վարձը թանկացնել 4 դրամով: