«Այսինքն՝ նորություն է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառք են բաժանում: Նորություն է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք բաժանելով է ընտրվել, նորություն է որևէ մեկի համար»:
Այսօր ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կառավարոթյան ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում դիմելով պատգամավորներին, ասաց՝ կանգնելով այս ամբիոնին և ասել մի բան, որը այդպես չէ` ուրեմն սա ինքնաոչնչացում է:
«Իրենք այսօր աստեղ չեն ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ այստեղ չեն, որովհետև նրանք չկան այլևս: Որովհետև ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու: Չի կարելի ժողովրդին ձեռ առնել: Ովքեր ճշմարտությունից դուրս են խոսում, նրանք էլ չեն կարողանալու: Այո, այսօր տեղի է ունենում ամենամեծ բարեփոխումը Հայաստանում: Քաղաքական դաշտի բարեփոխում է տեղի ունենում Հայաստանում: Եվ նրանք, ովքեր կուլիսներից մարիոնետների են կառավարել, նրանք այս քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ասաց՝ եկեք կանխատեսենք, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում և հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք պաշտպանում են հեղափոխության արժեքները:
Մանրամասները տեսանյութում`
Հայկ Մագոյան