տուն Մամուլ «Ժողովուրդ». «SAS»-ի խախտումները

«Ժողովուրդ». «SAS»-ի խախտումները

168
0

joxovurd«Իրազեկ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Աժ պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «Սաս գրուպ» ՍՊԸ-ն լուրջ խախտումներ է թույլ տվել։ Հոկտեմբեր ամսին «Սաս գրուպ»-ի տնօրեն Սամվել Գզրարյանը Բագրատաշենի մաքսային կետով Իռլանդիայից Հայաստան է ներմուծել 492 շիշ գինի, որը, սակայն, չի հայտարարագրել։ ՊԵԿ-ի բացահայտումից հետո «Սաս գրուպ»-ը տուգանվել է 50.000 դրամի չափով։

«Ժողովուրդ»-ը փորձեց կատարվածի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ ՍՊԸ-ի սեփականատեր Արտակ Սարգսյանից, սակայն նա ողջ օրվա ընթացքում չէր պատասխանում հեռախոսազանգերին։ Նշենք, որ սա Արտակ Աարգսյանին պատկանող ՍՊԸ-ի իրականացրած միակ խախտումը չէ։ Առաջիկայում կանդրադառնանք նաև մյուսներին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here