տուն Մամուլ «Ժողովուրդ». «ATV» հեռուստաընկերությունը վարչապետի անձնական քարոզչամեքենա

«Ժողովուրդ». «ATV» հեռուստաընկերությունը վարչապետի անձնական քարոզչամեքենա

112
0

joxovurd«Վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձում է իր տիրապետությունը հաստատել նաև չորրորդ իշխանությունում, պաշտոնավարման առաջին իսկ օրերից նա ձեռնամուխ եղավ տարատեսակ լրատվական կայքեր բացելուն կամ թերթեր ֆինանսավորելուն։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ այդ ամենը բավարար չէ կառավարության արձանագրած ձախողումները կոծկելու և սեփական PR–ն անելու համար։ Եվ հիմա, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների, վարչապետի վերահսկողության տակ է անցել «ATV» հեռուստաընկերությունը։

Մեր տեղեկություններով՝ վերջերս Տ. Սարգսյանը Սերժ Սարգսյանին դժգոհել է, թե ԲՀԿ-ն, Գ. Ծառուկյանն ու նրա խնամի Հովիկ Աբրահամյանը «Կենտրոն» հ/ը-ով իրեն լրատվական «տեռորի են ենթարկում», իսկ իշխանական լրատվամիջոցները «պատշաճ» ձևով չեն հակազդում։ Իր ունեցած ռեսուրսներն էլ բավարար չեն արդյունավետ հակաքարոզչության համար։ Եվ ահա Ս. Սարգսյանը փորձել է լուծել այդ հարցը։ Որոշվել է «ATV»–ն հանձնել վարչապետի կառավարմանը, որպեսզի նրա թիմը զբաղվի Տ. Սարգսյանի PR–ով։ Լուրի իսկությունը «Ժողովուրդ»–ը, իհարկե, փորձեց ճշտել վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից, սակայն նա, ինչպես միշտ, ողջ օրվա ընթացքում չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Իսկ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանն էլ ասաց, թե իրեն նման տեղեկություններ հայտնի չեն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here