տուն Մամուլ «Ժողովուրդ».40 հազար դոլար ԱԺ-ի հերթական վերանորոգմանը

«Ժողովուրդ».40 հազար դոլար ԱԺ-ի հերթական վերանորոգմանը

136
0

joxovurd«ՀՀ Աժ-ում պետական բյուջեի միջոցների հաշվին կապիտալ վերանորոգում է իրականացվել, վերանորոգվել ու կահավորվել են «բուխարու դահլիճը» և «սպիտակ դահլիճը»։ Սրանք հիմնականում օտարերկրյա հյուրերի հետ Աժ նախագահի հանդիպման սենյակներն են։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ այդ վերանորոգումը ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է ավելի քան 16.5 մլն դրամ կամ 40 հազար ԱՄՆ դոլար։ Խոստովանենք՝ վերանորոգումների համար բավական մեծ գումարներ են ծախսվել, ավելի ճիշտ՝ շռայլվել ու մսխվել, օրինակ՝ 18×2.7 չափսերի փայտյա դուռը գնվել է 1 մլն 956 հազար դրամով, իսկ 0.9×27 չափսերի դուռը՝ 978 հազար 360 դրամով։ Ընդ որում, այս թանկարժեք դռները, գոնե ըստ փաստաթղթերի, ամենևին էլ զրահապատ չեն, այլ փայտյա։ Նշենք, որ այս փաստաթղթերն Աժ-ի անունից ստորագրել է Աժ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը՝ հայտնի Դերոյի որդին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here