«Հայաստանի ժողովրդագրական վիճակը գնալով աղետալի է դառնում, և այդ փաստն ամրագրված է նաև ՀՀ պաշտոնական վիճակագրության մեջ։ ՀՀ ԱՎԾ-ն երեկ հրապարակել է 2011թ. անցկացված մարդահամարի վերջնական տվյալները։ Ըստ այդմ՝ 2011թ. ՀՀ-ում առկա բնակչության թիվը կազմել է 2 մլն 871 հազար 771 մարդ, մինչդեռ 2001թ. մարդահամարի տվյալներով բնակչության թիվը 3 մլն 2 հազար 594 է։ Այլ կերպ ասած՝ տասը տարվա մեջ ՀՀ առկա բնակչության թիվը նվազել է 130 հազար 823-ով։ Սակայն հասկանալի է, որ մարդահամարի տվյալներն ամբողջովին չեն ներկայացնում իրական թվաքանակը։ Եթե հաշվի առնենք արտագաղթի ծավալները, ապա դժվար չէ կռահել, թե իրականում ՀՀ բնակչությունն ինչ վիճակում է։
Քաղաքական շրջանակները կատակում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է 4 մլն, Ռոբերտ Քոչարյանը՝ 3 մլն, իսկ Սերժ Սարգսյանը՝ 2 մլն քաղաքացու ղեկավար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։