«ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ուսուցչի օրվա առթիվ հոկտեմբերին կազմակերպված միջոցառումների համար ահռելի գումարներ է ծախսել՝ մոտ 8 մլն 300 հազար դրամ կամ 20 հազար ԱՄՆ դոլար։ Ի դեպ, այս գումարի մեջ չի մտնում լավագույն ուսուցչին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հանձնված նվերի՝ 2013թ. արտադրության «Շեվրոլետ Ավեո» ավտոմեքենայի գումարը (12 մլն դրամ)։
«Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ այդ 8.3 մլն դրամը նախատեսված է եղել ծախսելու ոչ միայն հաղորդավարների, երաժշտական խմբերի, պարային համույթների ելույթների վրա, այլև նստատեղերի վրա դրված են եղել օրագրի դիզայնով գնահատման թերթիկներ, որտեղ ուսուցիչներն պետք է իրենց գնահատականը նշանակեին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին միջոցառման կազմակերպման համար և դրանք թողնեին մուտքի մոտ տեղադրված արկղում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։